Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 8-9.2012

Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն

Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին:

 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նասեր Կազեմինիիգլխավորած կազմակերպությանգործունեությունը եւ հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ Կազեմինիի հովանու ներքո իրականացվող մարդասիրական եւ բարեգործական ձեռնարկումները Հայաստանում եւս արգասաբեր կլինեն:

 

ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երեւանում կրթական, մշակութային, առողջապահական մի շարք հաստատություններ կատարած իր այցելություններից տպավորությունները, նշել, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով եւ առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով: Նա տեղեկացրել է, որ «Նորք-Մարաշե բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա էգտնվել «Կյանքի շնորհե միջազգային ասոցիացիայի եւ կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի տեխնիկապես հագեցած եւ բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաեւ Մերձավոր Արեւելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան: Նասեր Կազեմինիի համոզմամբ, Հայաստանն այս եւ մի շարք այլ ուղղություններով կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:

 

Նույն օրը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի եւ NECO (Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա) միջազգային ընկերության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի «Նորք Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական եւ անհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա NECO միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշե ԲԿ-ի փորձառու վիրաբույժները:

 

Կարեւորելով միջազգային կառույցների հետ համատեղ բարեգործական ծրագրերի իրականացումն ու հատկապես երեխաների առողջության վերականգնման առաջնահերթությունը, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարեւոր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

 

«Որպես Երեւանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական եւ մարդասիրական նախաձեռնություններին, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ըգտնվում է նաեւ Հանրապետության նախագահի մշտական ուշադրության եւ հոգածության ներքո: Ըստ այդմ, վստահ եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները անհրաժեշտ որակյալ բուժում ապահովել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրների մանուկների համար»,-ընդգծել է Երեւանի քաղաքապետը: 

 

Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինն իր հերթին վստահեցրել է, որ իրենց ընտրության հարցում եւս շատ կարեւոր դերակատարում է ունեցել հենց բժշկական կենտրոնի համաշխարհային ճանաչումն ու տարածաշրջանում միակը լինելու հանգամանքը:

 

«Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատեւ: Ունենալով ժամանակակից սարքավորումներ եւ  բարձր որակավորմամբ մասնագետներ, վստահ եմ, «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն եւ, որ ոչ պակաս կարեւոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար», - ընդգծել է Նասեր Կազեմինը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով
Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...

Առանց ծխախոտի համաշխարհային օր
Առանց ծխախոտի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..

Պոլինոզ
Պոլինոզ

Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...

Ալերգոլոգիա
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել

Քնի անբավարարությունը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի բարձրացման: Այսպիսի արդյունքներ են գրանցել հետազոտությունները, որոնք անցկացրել են Բոստոնի Բրիգեմ հիվանդանոցի բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ  հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզը կամ  կոնքազդրի  հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն  ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի  խանգարմամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը

Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...

Կանխարգելում և բուժում տանը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը

Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...

Հոգեկան առողջություն Ես
Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...

Վիտամիններ և միներալներ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ

Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...

Հոգեկան առողջություն
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար

Չիչխանի կամ ոսկե ծառի պտուղները, ինչպես ժողովուրդն անվանում է, հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ: Շնորհիվ վիտամինների,  կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության, չիչխանը օրգանիզմի վրա ընդհանուր...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Կանխարգելում և բուժում տանը
Համաճարակային հիվանդությունների պատմությունից
Համաճարակային հիվանդությունների պատմությունից

«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ  վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի  երկու տարբեր շտամներն էին...

Վարակաբանություն Պատմության էջերից
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի

Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...

Դեպքեր, բացահայտումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ